Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև փոխանակվել է առուվաճառքի պոտենցիալ ապրանքախմբերի ցանկ․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև փոխանակվել է առուվաճառքի պոտենցիալ ապրանքախմբերի ցանկ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Դեռևս ուսումնասիրության պրոցես է գնում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակի ներկրմանը, նշեց՝ առաջին խմբաքանակը ներկրելիս տեղեկացվել են հայկական այն ընկերությունները, որոնք դրանից քաղաքական ակցիա չէին ստեղծի, ինչի մտավախությունը հաստատվեց այն ժամանակ, երբ հայկական որոշ ընկերություններ հրաժարվեցին վաճառել Ադրբեջանից ներկրված բենզինը:

«Այս գործընթացի արդյունքում բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար, և ով ուզում է, կարող է դրանից օգտվել»,- նշեց Փաշինյանը:

 

Leave a Comment