Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 8–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 32․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 4․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։
Նեկայումս առկա է 258 աշխատատեղ՝ 311 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 333-ի՝ 390 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 32․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2 մլրդ դրամ։
Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատեց «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 150 մլն դրամի կապիտալ ներդրում։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղեր 455 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 242․5 մլն դրամ։
Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատեց «ԳՌՕՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել լվացող և մաքրող միջոցների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 200 մլն դրամի կապիտալ ներդրում։
Ներկայումս առկա է 115 աշխատատեղ 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 122-ի՝ 550 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 260 մլն դրամ։
Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել անձեռոցիկների, թղթյա սրբիչների հիգիենայի պարագաների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի կապիտալ ներդրում և 1․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղեր 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 133 մլն դրամ։