Պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 1456 ձուկ

Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Գեղարքունիքի մարզի պարեկները հունվարի 6-ի առավոտյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի 66-ամյա բնակչի վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Պարեկները մեքենայում հայտնաբերել են սիգ տեսակի 1456 ձուկ՝ ընդհանուր 603 կգ քաշով։ Ըստ վարորդի՝ ձկները ձեռք էր բերել Վարդենիսում՝ անծանոթ անձից։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Leave a Comment