Տղամարդը ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական և հայտնել, թե իբր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից է, ապա ներկայացրել կեղծ ծառայողական վկայական. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում 44-ամյա վարորդը պարեկներին ներկայացրել է կեղծ վարորդական վկայական։
Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը, հունվարի 4-ին՝ ժամը 22.40-ին, մայրաքաղաքի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։
Ստուգմամբ պարզվել է, որ 44-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է։
Տղամարդը ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական և հայտնել, թե իբր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից է, ապա ներկայացրել կեղծ ծառայողական վկայական։
44-ամյա վարորդը կեղծ փաստաթղթեր օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
«Օպելը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։