
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության աշխատակիցը Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում կրակել և սպանել է կնոջ՝ պնդելով, որ վերջինս փորձել է մեքենայով հարվածել ICE-ի պարեկային խմբին։
Գերատեսչությունում զոհված կնոջ գործողությունները որակել են որպես «ներքին ահաբեկչություն», իսկ ոստիկանի կրակոցները՝ ինքնապաշտպանություն։
Միջադեպը տեղի է ունեցել ICE-ի կողմից միգրացիոն օրենսդրության կիրառման դեմ բողոքի ակցիայի ժամանակ։
CBS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սպանվածը 37-ամյա բանաստեղծուհի Ռենե Գուդն է՝ ԱՄՆ քաղաքացի և տեղի բնակչուհի։