Թրամփի հուշագրով ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպությունից – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որով Վաշինգտոնը դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպությունից, հայտնել է Սպիտակ տունը։

Փաստաթուղթը պարտավորեցնում է բոլոր գործադիր գերատեսչություններին և գործակալություններին դադարեցնել 35 կազմակերպություններում մասնակցությունն ու ֆինանսավորումը։ Նշվում է, որ խոսքը «ՄԱԿ-ի կազմում չգտնվող կազմակերպությւոնների մասին է, ինչպես նաև ՄԱԿ-ի 31 կառույցների, որոնք գործում են ԱՄՆ ազգային շահերին, անվտանգությանը, տնտեսական բարեկեցությանը կամ ինքնիշխանությանը հակասող կերպով»։

Սպիտակ տանն ընդգծել են, որ այդ կառույցներից դուրս գալը «վերջ կդնի ամերիկացի հարկատուների ֆինանսավորմանն ու մասնակցությանը այն կազմակերպություններում, որոնք առաջ են մղում գլոբալիստական շահեր՝ ի վնաս ԱՄՆ առաջնահերթությունների, կամ կարևոր հարցեր են լուծում անարդյունավետ կամ ոչ ռացիոնալ ձևով»։

Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրությունում նշված կազմակերպությունների ցանկը չի ներկայացվում։

Leave a Comment