Մարզայաին ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Մարզայաին ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

8 հունվարի 2026 – 10:22 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 8-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment