«Իսրայելն ստացել է Թրամփի համաձայնությունը Լիբանանին հարվածելու համար». Նեթանյահու | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության անդամներին տեղեկացրել է, որ Իսրայելն ստացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությունը Լիբանանին հարվածելու համար, հաղորդում է Kan-ի թղթակիցը։
     Հեռուստաալիքը նշում է, որ դեռևս դեկտեմբերի վերջին իսրայելական զինվորականները մշակում էին «Հեզբոլլահի» թիրախների դեմ լայնածավալ գործողության ծրագիր, եթե Լիբանանի իշխանությունները և բանակը չկարողանան զինաթափել խմբավորումը:

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ «Հեզբոլլահը» նույնպես պատրաստվում է այս հնարավոր սցենարին. Լիտանի գետի երկայնքով տեղակայվել է ծանր զենք, մինչդեռ դրանից հարավ գտնվող զինյալների թիվը նվազել է։

Leave a Comment