«Նեստլե» -ն հետ է կանչել մանկական կաթնախառնուրդների որոշ խմբաքանակներ – Armenia Today

«Նեստլե» -ն ՀՀ-ում կամավոր կերպով հետ է կանչում մանկական կաթնախառնուրդների սահմանափակ քանակի խմբաքանակներ՝ կապված արտաքին մատակարարից ստացված հումքի որակի վերահսկման միջոցառումների խստացման հետ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Խոսքը վերաբերում է NAN 1 OPTIPRO, NAN 2 OPTIPRO, NAN առանց լակտոզայի, PreNAN, NAN SUPREME 0-12 կաթնախառուրդների որոշ խմբաքանակների։ Ըստ հաղորդագրության՝ չոր լուծվող կաթնախառնուրդների հետկանչը պայմանավորված է արտաքին մատակարարի կողմից հումքում ցերեուլիդ տոքսինի (արախիդոնաթթու) հայտնաբերված պոտենցիալ ռիսկի պատճառով։

«Չնայած այս բաղադրիչի նվազագույն պարունակությանը և Հայաստանում սննդամթերքում ցերեուլիդ տոքսինների մակարդակի ստանդարտացման բացակայությանը, որպես «Նեստլե» -ի գլոբալ պարտավորության մաս՝ հնարավոր ռիսկերը մեղմելու համար, «Նեստլե» -ն, իր գործընկերների հետ համատեղ, 2026 թվականի հունվարի 5-ին սկսեց իրականացնել մանկական կաթնախառնուրդների սահմանափակ քանակի կամավոր հետկանչի միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 15-ին ՍԱՏՄ-ը, եվրոպական մի քանի երկրում NAN մանկական կաթնախառնուրդի որոշակի խմբաքանակների կամավոր հետկանչի մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել։

Leave a Comment