Հարստության անարդար ձեռքբերումը մարդուն զրկում է երջանկությունից, ընդհակառակը, բարոյականությունը երջանկությանը հասնելու պայմանն է։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլը «Ռոսիա-1» հեռուստաալիքով ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովի հետ հարցազրույցում։
«Երբ մարդը դեմ է գնում բարոյականությանը, օրինակ՝ գող դառնալով, կարևոր է, որ նա հասկանա, որ ոչ մի գող երջանիկ մարդ չէ։ Նա կարող է հարուստ լինել, բայց երբեք երջանիկ չի լինի։ Բարոյականությունը, ինչպես Աստված է այն սերմանել մարդկային բնույթի մեջ, մարդկային երջանկության պայմանն ու միջոցն է», – ասել է նա։
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը կիսվել է իր պատմությամբ այն մասին, թե ինչպես նյութական դժվարությունները կարող են դրական փորձառություններ բերել։ «Իմ ամբողջ մանկությունն անցել է աղքատության մեջ։ Եվ ես շնորհակալ եմ Աստծուն դրա համար, քանի որ աղքատության գայթակղությունը հաղթահարելը նույնպես, կարծում եմ, շատ, շատ կարևոր դաս է և այն գործոններից մեկը, որը ձևավորում է մարդու դրական որակները», – նշել է Պատրիարքը։