Հայաստանի հրաձգության ֆեդերացիա. Ադրբեջանը պաշտոնապես չի հայտնել ԵԱ-ին մասնակցելու կամ չմասնակցելու մասին

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա. Ադրբեջանը պաշտոնապես չի հայտնել ԵԱ-ին մասնակցելու կամ չմասնակցելու մասին

7 հունվարի 2026 – 18:25 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, անդրադառնալով Երևանում կայանալիք ԵԱ-ին Ադրբեջանի չմասնակցելու մասին հրապարակումներին, նշել է, որ այս պահին պաշտոնական դիրքորոշում չկա։

«Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից դեռևս որևէ պաշտոնական դիրքորոշում չի ներկայացվել՝ առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։

Խնդրում ենք հետևել միայն Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից հրապարակվող պաշտոնական տեղեկատվությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հրաձգության Ադրբեջանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան հայտարարել է, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցելու Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։

Leave a Comment