ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի իշխանությունները մինչև 50 միլիոն բարել նավթ կփոխանցեն ԱՄՆ-ին՝ վաճառքի համար, և որ ինքը կվերահսկի այս գործարքից ստացված գումարը։
Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է Truth Social-ում։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները ԱՄՆ-ին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ նավթ», – ասել է նա։
«Այս նավթը կվաճառվի շուկայական արժեքով, և ես՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, կվերահսկեմ այս գումարը՝ ապահովելու համար, որ այն օգտագործվի Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին: Ես հանձնարարել եմ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը», – հավելել է Թրամփը։
Նա նշել է, որ նավթը կհասցվի ԱՄՆ նավահանգիստներ։