Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
«Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Ապիտոնյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ», – նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։