
Սպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիան ձեռք բերելու բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ կղզին գնելը կամ ռազմական ուժի կիրառումը։
«Գրենլանդիայի ձեռքբերման հարցը չի անհետանա, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է գործարքի՝ չնայած Եվրոպայի առարկություններին»,- հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի վարչակազմի անանուն պաշտոնյայի խոսքերը։
Պաշտոնյան հավելել է, որ Թրամփը ծրագրում է ձեռք բերել դանիական կղզին իր պաշտոնավարման ժամկետի ընթացքում, քանի որ այն ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթությունն է։