ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գրենլանդիա ներխուժելու ծրագրեր չունի, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Ռուբիոն բարձրաստիճան պաշտոնյաների հետ փակ դռների հետևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը Գրենլանդիա ներխուժելու ծրագրեր չունի: Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ նպատակն է կղզին գնել Դանիայից:
«Ես երեկ հեռախոսով խոսեցի պետքարտուղարի (Միացյալ Նահանգների՝ Մարկո Ռուբիոյի – խմբ.) հետ։ Նա հաստատեց, որ սա (Գրենլանդիա ներխուժելու գաղափարը – խմբ.) այն մոտեցումը չէ, որը Միացյալ Նահանգներն է որդեգրում», – ասել է Բարոն «Ռադիո Ֆրանսիա»-ի եթերում։