Տեր Գարեգինին թույլ չեն տվել մասնակցել Սուրբ ծննդյան պատարագին

https://arm.sputniknews.ru/20260107/ter-gareginin-tujl-chen-tvel-masnakcel-surb-tsnndjan-pataragin-97534060.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94679673_0:0:771:579_1920x0_80_0_0_86f673160671c694c6e16cfc50c830dd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեր գարեգին արսենյան, պատարագ, կալանք, տնային կալանք, սուրբ ծնունդ, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան

տեր գարեգին արսենյան, պատարագ, կալանք, տնային կալանք, սուրբ ծնունդ, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան

Բաժանորդագրվել

Արագածոտնի թեմի դիվանապետի տնային կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է դեկտեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Մուղնու հովվության հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը հնարավորություն չի ունեցել մասնակցելու Սուրբ ծննդյան պատարագին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եղիշե քահանա Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ տեր Գարեգինի հետ խոսելու հնարավորություն չեն ունեցել, այս օրերին տեր Գարեգինի հոր հետ են խոսել, որն էլ ասել է, թե դիմել են խնդրանքով, որ այս օրերին բացառություն արվի, սպասում են։

«Սակայն որևէ փոփոխություն չեղավ։ Տեր Գարեգինին թույլ չտվեցին մասնակցելու պատարագներին»,- ասաց տեր Եղիշեն։

Նա նշեց, որ տեր Գարեգինին անհամբեր սպասում էին ոչ միայն թեմի հոգևոր եղբայրները, այլև հավատացյալ ժողովուրդը։

Փաստաբան Պետրոս Պետրոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ տեր Գարեգին Արսենյանի գործով այս պահին որևէ փոփոխություն չկա, դեկտեմբերին երկու ամսով երկարացվել է նրա տնային կալանքի ժամկետը։ Նշենք, որ նույն ժամանակահատվածում, կրկին 2 ամսով, երկարաձգվել էր նաև թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը։

Leave a Comment