Ծնողները վաճառել են իրենց երեխային հինգ շիշ վիսկիի և 2մլն դրամի դիմաց



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսպանիայի Նավառե քաղաքում ոստիկանությունը կանխել է անչափահասի ստրկության մեջ ապօրինի առևտուրը, հայտնում է The Olive Press-ը :

Հետաքննության տվյալներով՝ դեռահասի ծնողները՝ 35-ամյա տղամարդ և կին, իրենց 14-ամյա դստերը Կատալոնիայից մի ընտանիքի են հանձնել՝ գումարի, հինգ շիշ վիսկիի և սննդի դիմաց։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 5000 եվրո (մոտավորապես 2մլն դրամ)։ Գործարքը կնքվել է գնչուական ծեսով, որը Իսպանիայում իրավաբանորեն պարտադիր չէ։

Աղջկան տեղափոխել են Լեյդա քաղաք, որտեղ նրան ստիպել են մուրացկանությամբ զբաղվել և պլանավորել է ամուսնանալ իր «նոր տերերի» 20-ամյա որդու հետ՝ իր կամքին հակառակ։ Այս ընթացքում նա դադարեցրել է դպրոց հաճախելը։

Ոստիկանությունը դեռահասին գտել է հոկտեմբերին, երբ նա մուրացկանություն էր անում Բորխաս Բլանկաս մունիցիպալիտետի շուկայի մոտ։

Քրեական գործով բոլոր հինգ մեղադրյալները կալանավորվել են, ապա գրավի դիմաց ազատ են արձակվել։ Տուժողը տեղավորվել է մասնագիտացված խնամքի կենտրոնում։

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment