Կենսաթոշակառուներն ու նպաստառուները կարող են 22% հետվճար ստանալ, եթե իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca վճարային քարտով. այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նա պարզաբանել է, որ հունվարի 1-ից հետվճարի չափը փոխվել է և կազմում է 20% (մինչև 10,000 դրամ), սակայն Arca քարտով անկանխիկ առևտուր անելու դեպքում գործում է լրացուցիչ 2% հետվճարի ծրագիրը, որի պարագայում ամսական հետվճարի չափը կարող է տատանվել մինչև 60,000 դրամի շրջանակներում։ «Եթե մեր կենսաթոշակառուները և նպաստառուները իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca տեսակի քարտերով, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար»,- նշել […]