
Վենեսուելայում իրականացված գործողությունը ապացուցեց, որ Միացյալ Նահանգներն ունիերկրի վրա ամենահզոր ռազմական ուժը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք ունենք երկիր մոլորակի վրա ամենահզոր, ամենամահացու, ամենաբարդ և ամենասարսափելի զինված ուժերը», – ասել է Թրամփը հանրապետական օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ։
Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները լայնածավալ հարձակում սկսեց Վենեսուելայի վրա՝ գերի վերցնելով Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, և տանելով Նյու Յորք։ Թրամփը հայտարարեց, որ Մադուրոն և Ֆլորեսը կկանգնեն դատարանի առջև՝ «նարկոտեռորիզմին» ենթադրյալ ներգրավվածության և սպառնալիք ներկայացնելու համար, այդ թվում՝ Միացյալ Նահանգների համար։ Մադուրոն և նրա կինը Նյու Յորքի դատարանում իրենց մեղավոր չճանաչեցին մեղադրանքներում։