Հարավային Աֆրիկայի նախագահը պահանջել է ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը

Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը և աջակցություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին։

«Մենք կտրականապես մերժում ենք Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված գործողությունները և աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին։

Մենք պահանջում ենք ազատ արձակել նախագահ Մադուրոյին և նրա կնոջը», – երեքշաբթի օրը հայտարարել է Ռամաֆոսան ապարտհեյդի դեմ պայքարող ակտիվիստ Ջո Սլովոյի հիշատակի արարողության ժամանակ։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը նաև կոչ արեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վճռական գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ գործողությունների։

Leave a Comment