Եւրոպական Ֆութպոլ. Արսենալ Կը Սուրայ, Պարսելոնա Ինթէր Եւ Լանս Առաջին Մնացին

Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ի 20-րդ հանգրուանի մրցումներուն, Արսենալ իր 5-րդ յաջորդական յաղթանակը արձանագրեց` 3-2 արդիւնքով յաղթելէ ետք Պորնմաութի դաշտին վրայ: Կապրիէլ եւ Տեքլան Ռայս (2) նշանակեցին «ռմբաձիգներուն» կոլերը, այսպիսով Արսենալ 6 կէտով հեռացաւ Մանչեսթըր Սիթիէն:

Սիթի 1-0 արդիւնքով կը յաղթէր Չելսիին, որ սակայն 94-րդ վայրկեանին կրցաւ նշանակել հաւասարութեան կոլը` միջնապահ Էնզօ Ֆեռնանտեսի միջոցով:

Լիվըրփուլ 2026-ի իր յաջորդական երկրորդ մրցումն ալ հաւասարութեամբ աւարտեց 2-2 արդիւնքով Ֆուլհամի հետ:

Լիվըրփուլ աւելի լաւ էր իր մրցակիցէն, բայց Հատի Ուիլսթըն 17-րդ վայրկեանին բացաւ մրցումին հաշիւը: 57-րդ վայրկեանին Ֆլորիան Վիրց իր 2-րդ կոլը նշանակեց Լիվըրփուլի շապիկով վերջին 3 մրցումներուն: Կը կարծուէր, թէ Քոտի Կաքփոյի 94-րդ վայրկեանի կոլը 3 կէտերը պիտի նուիրէր Լիվըրփուլին, բայց 97-րդ վայրկեանին Հարիսըն Ռիտ նշանակեց Ֆուլհամի 2-րդ կոլը:

Ստորեւ` 20-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.

Ասթոն Վիլա – Նոթինկհամ Ֆորեսթ 3-1
Վուլվզ – Ուեսթ Համ 3-0
Պրայթըն – Պըրնլի 2-0
Պորնմաութ – Արսենալ 2-3
Լիծ – Մանչեսթըր Եունայթըտ 1-1
Թոթենհամ – Սանտըրլենտ 1-1
Նիւքեսըլ – Քրիսթըլ Փելես 2-0
Էվըրթըն – Պրենթֆորտ 2-4
Ֆուլհամ – Լիվըրփուլ 2-2
Մանչեսթըր Սիթի – Չելսի 1-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Արսենալ 48 (40-14)
2.- Մանչեսթըր Սիթի 42 (44-18)
3.- Ասթոն Վիլա 42 (33-24)
4.- Լիվըրփուլ 34 (32-28)
5.- Չելսի 31 (33-22)
6.- Մանչեսթըր Եունայթըտ 31 (34-30)

Սպանիոյ «Լա լիկա»-ի 18-րդ հանգրուանի մրցումներուն, Պարսելոնա յաջորդական 39-րդ մրցումը ըլլալով («Լա լիկա»-ի մէջ) կրցաւ առնուազն կոլ մը նշանակել իր քաղաքի տերպիի մրցումին` Էսփանիոլի դէմ:

Արդարեւ, Էսփանիոլ 86 վայրկեաններ դիմանալէ ետք տեղի տուաւ Տանի Օլմոյի եւ Ռոպերթ Լեվանտովսքիի կոլերուն դիմաց եւ պարտուեցաւ 2-0 արդիւնքով

Ռէալ Մատրիտ առանց Քիլիան Էմպափէի կրցաւ 5-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնել Ռէալ Պեթիսը:

Կոնսալօ Կարսիա (3), Ռաուլ Ասենսիօ եւ Ֆրան Կարսիա նշանակեցին Ռէալի 5 կոլերը:

Ստորեւ` 18-րդ հանգրուանի արդիւնքները.

Ռէալ Սոսիետատ – Աթլեթիքօ Մատրիտ 1-1
Ալաւես – Օվիետօ 1-1
Մայորքա Ժիրոնա 1-2
Ռէալ Մատրիտ – Պեթիս 5-1
Սեւիլիա – Լեվանթէ 0-3
Էսփանիոլ – Պարսելոնա 0-2
Էլչէ – Վիարէալ 1-3
Օսասունա – Աթլեթիք Պիլպաօ 1-1
Սելթա – Վալենսիա 4-1
Ռայօ Վայեքանօ – Խեթաֆէ 1-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Պարսելոնա 49 (53-20)
2.- Ռէալ Մատրիտ 45 (41-17)
3.- Վիարէալ 38 (34-16)
4.- Աթլեթիքօ Մատրիտ 38 (34-17)
5.- Էսփանիոլ 33 (22-19)
6.- Պեթիս 28 (30-24)

Իտալիոյ «Սերի Ա.»-ի 18-րդ հանգրուանի մրցումներուն, Ինթեր Միլան մնաց առաջին դիրքի վրայ` 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Պոլոնիային, մինչ Ա. Սէ. Միլան իր կարգին յաղթական վերադարձած էր Քալիարիի դաշտէն:

Ախոյեան Նափոլի 2-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Լացիօ Ռոմայի դաշտէն, տաք մրցումի մը, ուր Լացիոյէն (2) եւ Նափոլիէն (1) կարմիր քարտեր ստացան երեք մարզիկներ:

Ստորեւ` արդիւնքները.

Ինթեր Միլան – Պոլոնիա 3-1
Վերոնա – Թորինօ 0-3
Ֆիորենթինա – Քրեմոնեզէ 1-0
Լացիօ Ռոմա – Նափոլի 0-2
Աթալանթա – Ա. Էս. Ռոմա 1-0
Եուվենթուս – Լեչէ 1-1
Ճենովա – Փիզա 1-1
Սասուլօ – Փարմա 1-1
Քոմօ – Ուտինեզէ 1-0
Քալիարի – Ա. Սէ. Միլան 0-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Ինթեր Միլան 39 (38-15)
2.- Ա. Սէ. Միլան 38 (28-13)
3.- Նափոլի 37 (26-13)
4.- Եուվենթուս 33 (24-16)
5.- Ռոմա 33 (20-12)
6.- Քոմօ 30 (23-12)

Ֆրանսայի 17-րդ հանգրուանի մրցումներուն, առաջին դիրքը գրաւող Լանս 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Թուլուզի դաշտին վրայ, պահեց ախոյեան Փարիզ Սեն Ժերմենի վրայ իր մէկ կէտի առաւելութիւնը:

Փարիզ Սեն Ժերմեն Փարիզի տերպիի մրցումին 2-1 արդիւնքով բաւական դժուար յաղթանակ մը տարաւ Փարիզ Ֆ. Ք.-ի դէմ:

Լիոն 3-1 արդիւնքով յաղթեց Մոնաքոյին` այս վերջինիս դաշտին վրայ:

Ստորեւ` արդիւնքները.

Փարիզ Սեն Ժերմեն – Փարիզ Ֆ. Ք. 2-1
Լը Հաւր – Անժէ 2-1
Լորիան – Մեձ 1-1
Պրեսթ – Օքսեռ 2-0
Մարսէյ – Նանթ 0-2
Լիլ – Ռենն 0-2
Նիս – Սթրազպուրկ 1-1
Մոնաքօ – Լիոն 1-3
Թուլուզ – Լանս 0-3

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԿԷՏ
1.- Լանս 40 (31-13)
2.- Փարիզ Սեն Ժերմեն 39 (37-15)
3.- Մարսէյ 32 (36-17)
4.- Լիլ 32 (33-22)
5.- Լիոն 30 (25-17)
6.- Ռենն 30 (29-24)

Leave a Comment