Այսօր Աննա Հակոբյանն առաջին անգամ մասնակցում էր նիկոլի աղանդի պատարագին։
Պատարագի ժամանակ բոլորը ծնկի իջան, բացի Աննա Հակոբյանից և Վահագն Խաչատուրյանից։ Աննա Հակոբյանը նաև գլխաշոր չէր կրում, այլ կրում էր գլխարկ։ Մինչդեռ եկեղեցական կանոնների համաձայն տղամարդիկ եկեղեցի պետք է մտնեն գլխաբաց, կանայք՝ գլուխները գլխաշորով ծածկած։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրել է ուխտերթի: Այն մեկնարկելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից և շարունակվելու է մինչև Սուրբ Կաթողիկե եկեղեցի:
