Ինչպե՞ս ես արթնանալու, հաց ուտելու, ֆիլմ նայելու ու երեխա դաստիարակելու այն տանը, որի նվիրողին իրավական ոչ մի սահման չճանաչող ձևով 7 ամիս պահում ես կալանքի տակ: Որպես հավասարակշիռ ու հոգեպես առողջ մարդ՝ հարմա՞ր է այդ տանն ապրելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հիշեցնեմ՝ 2018 թվականից առաջ էլ այս երկիրը կոչվում էր Հայաստան ու բոլոր հայերի հայրենիքն էր: Ամեն նվիրատվություն, որ հայորդիները արել են՝ արել են իրենց երկրի համար, որի արդյունքները դուք հիմա վայելում եք»,- նշել է նա: