Վաղ առավոտից լարված իրավիճակ է Թալինի եկեղեցու տարածքում: «Նյուզ»-ը հայտնում է, որ քահանային թույլ չեն տալիս մտնել ներս ու Սուրբ ծննդյան պատարագ մատուցել: Տարածքում է նաև քաղաքապետ Տավրոս Սափեյանը:
Ավելի վաղ Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հունվարի 6-ի առավոտյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեր Թադե քահանա Թախմազյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ Պատարագ և կկատարվի Ջրօրհնեքի արարողություն»:
Հիշեցնենք՝ Տեր Թադեն (Արամայիս Թախմազյան) կարգալույծ է հռչակվել: