
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին։
Դեկտեմբերի 25-ը Հիսուս Քրիստոսի ծննդյան օր է հռչակվել հեթանոսական ավանդույթները խափանելու համար (այդ օրը նվիրված է եղել արևի պաշտամունքին)։
Հայ առաքելական եկեղեցին, հավատարիմ մնալով Ավետարանական հաշվարկներին, Սուրբ ծնունդը նշում է հունվարի 6-ին: