Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ հավակնությունները, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ միայն Գրենլանդիան՝ Դանիայի հետ միասին, կարող է որոշել իր ապագան։
«Դանիան եվրոպական դաշնակից է, ՆԱՏՕ-ի մտերիմ դաշնակից, ուստի Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն Գրենլանդիան և Դանիայի Թագավորությունը», – ասել է Սթարմերը Sky News-ին։
Մեկնաբանելով Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի կոչը Թրամփին՝ դադարեցնել Գրենլանդիային սպառնալը, Սթարմերն ասել է, որ ինքը աջակցում է Դանիայի վարչապետին, և որ նա «ճիշտ է Գրենլանդիայի ապագայի հարցում»։