Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում այսպես ասած՝ կյանքի գինը թանկացել է: Թանկացումներ են նկատվում սննդամթերքի, կոմունալ վճարների, տրանսպորտի, վարձակալության և ծառայությունների գների մեջ։ Ոմանց համար անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերումը դարձել է լուրջ հաշվարկ պահանջող գործընթաց, իսկ նախկինում «սովորական» համարվող ծախսերը՝ լրացուցիչ բեռ ընտանեկան բյուջեի վրա։
Այս պայմաններում երևանցիները, ըստ էության, ստիպված են վերանայել իրենց ֆինանսական առաջնահերթությունները, սահմանափակել որոշ ծախսեր՝ խնայելով սննդի, ոմանք՝ հանգստի, ժամանցի վրա:
Armenia Today-ը մայրաքաղաքի բնակիչներից հետաքրքրվել է, թե արդյո՞ք վերջին մեկ տարում Երևանում ապրելը թանկացել է, և եթե այո, ապա հատկապես ինչի՞ վրա են նրանք սկսել խնայել:
Հարցվածների մի մասը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել է գրեթե ամեն ինչ։
«Ապրելը թանկացել է, բայց շատ դրական բաներ կան, որ տեսնում ենք։ Բարելավվել են մանկապարտեզները, դպրոցները։ Ես աշխատում եմ, կարողանում եմ ապրել», – ասել է հարցված քաղաքացիներից մեկը։
Հարցման մասնակիցներից ոմանք էլ պատասխանել են, որ սկսել են խնայել սննդի վրա։
«Որտեղ մտնում ես՝ եռակի, քառակի թանկացել է։ Ինչքան հնարավորությունս ներում է, այդքան էլ ծախսում եմ։ Ավելորդ ծախսեր չենք անում»,- հավելել է մեկ ուրիշը:
Մանրամասները՝ տեսանյութում։
