ԵՄ-ն կոչ է արել հարգել Վենեսուելայի և նրա ժողովրդի ինքնիշխանությունը

Քաղաքականություն

05.01.2026 | 17:28

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել հարգել Վենեսուելայի ինքնիշխանությունը և աջակցել է երկրում ժողովրդավարության խաղաղ անցմանը՝ ԱՄՆ-ի կողմից Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հայտարարությունը եզրակացնում է, որ ԵՄ-ի կարծիքով՝ «Նիկոլաս Մադուրոն զուրկ է ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի լեգիտիմությունից»։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն աջակցում է Վենեսուելայում ժողովրդավարության խաղաղ անցմանը, որը պետք է «ղեկավարեն հենց վենեսուելացիները՝ հարգելով երկրի ինքնիշխանությունը»։ ԵՄ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Վենեսուելայի ժողովրդի կամքի հարգումը ներկայիս ճգնաժամը լուծելու միակ միջոցն է։

Կալլասը նշել է, որ «միջազգային իրավունքի սկզբունքները պետք է հարգվեն բոլոր հանգամանքներում» և ընդգծել է Միացյալ Նահանգների հատուկ պատասխանատվությունը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, պահպանելու այդ սկզբունքները։

Հայտարարության տեքստի համաձայն՝ Եվրամիությունը անհրաժեշտ է համարում պայքարել միջազգային կազմակերպված հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, բայց միայն «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների լիակատար հարգանքով»։

Հիշեցնենք՝ հունվարի 3-ի լույս գիշերը ԱՄՆ-ը ռազմական օպերացիա էր իրականացրել Վենեսուելայում, որի ընթացքում ամերիկացի հատուկջոկատայինները գերեվարել և երկրից դուրս էին բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։

Վենեսուելայի նախագահն ու նրա կինը գերի են վերցվել և արտաքսվել երկրից․ Թրամփ

Նրանք կանգնելու են Նյու Յորքի դատարանի առաջ։ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կղեկավարի Վենեսուելան մինչև երկրում իշխանության օրինական փոխանցումը։

 

Bloomberg․ Ռուբիոն կստանձնի Վենեսուելայի կառավարումը ԱՄՆ-ի կողմից

Հիշեցնենք նաև, որ Վենեսուելայի Գերագույն դատարանը Դելսի Ռոդրիգեսին նշանակել էր երկրի ժամանակավոր նախագահ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a Comment