
Փարիզի դատարանը 10 անձի մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի մասին համացանցում կեղծ լուրեր հրապարակելու համար, հաղորդում է France Info ռադիոկայանը՝ հղում կատարելով աղբյուրին։
Ռադիոկայանի տվյալներով՝ մեղադրյալների թվում են ութ տղամարդ և երկու կին, որոնք առցանց լուրեր են տարածել, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը տղամարդ է ծնվել։ Այս գործով առավելագույն պատիժը ութ ամսվա պայմանական ազատազրկումն է։ Դատախազությունը պահանջել է վեց ամսից մինչև մեկ տարի պայմանական ազատազրկում։