🎥 Մարոկկոյի հավաքականը հաղթեց Տանզանիային և դուրս եկավ Աֆրիկայի գավաթի քառորդ եզրափակիչ

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Տանզանիայի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման միակ գոլը 64-րդ րոպեին խփեց մարոկկացիների կիսապաշտպան Բրահիմ Դիասը՝ եզրափակելով Աշրաֆ Հաքիմիի փոխանցումը։ Մինչ այդ՝ 15-րդ րոպեին, VAR-ի միջամտությունից հետո խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվել էր Իսմայել Սայբարիի խփած գնդակը։

Աֆրիկայի 2026թ. գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը կմրցի ՀԱՀ — Կամերուն զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կկայանա կիրակի՝ հունվարի 4-ին (մեկնարկը՝ Մոսկվայի ժամանակով 22:00-ին)։

Մարոկկոյի և ՀԱՀ — Կամերուն զույգի հաղթողի միջև 1/4 եզրափակիչի հանդիպումը նախատեսված է ուրբաթ՝ հունվարի 9-ին։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment