Ոչինչ մի դիզիր

Սիրի՛ր Ինձ և կատարիր Ի՛մ կամքը. այդ ժամանակ ոչ մի չարիք այլևս չի պատահի քեզ:

Մի՛ մտածիր վաղվա մասին:

Իմներկայության մեջ լինելը քեզ խաղաղություն կբերի:

Աստված կօգնի քեզ: Կամենալը կտանի կատարումին:

Խաղաղությունը հանդարտ հոսող գետի պես կմաքրի, կավլի ու կտանի բոլոր խռովահույզ հոգեվիճակները:

Ես կսովորեցնեմ ձեզ անհրաժեշտը. Մի՛ հրաժարվեք աղոթքի համար հատկացված այս ժամերից, անգամ եթե նրանք ապարդյուն թվան: Սատանան ամեն միջոց գործադրում է խափանելու համար աղոթաժամը: ՈՒշք մի՛ դարձրեք նրան: Նա կարող է ներշնչել անգամ, որ չար ոգիները աղոթատեղի կմտնեն: Անուշադրությա՛ն մատնեք, բանի տեղ մի՛ դրեք պարզապես:

Հանդա՛րտ պահեք ձեր հոգու տունը: Հոգնած ու գրգռված ջղերը արգելք են Աստծո զորության թափանցումին:

Հուսա՛ և մի՛ վհատվիր:

Աղքատությունից մի՛ վախենա:

Դրամը թող հոսի առատորե՛ն ու ազատորեն:

Ես այնպես կտնօրինեմ, որ դու դրամի պակասություն չզգաս, բայց դու այնպե՛ս պիտի անես, որ դրամը քո կողմից հոսի` իբրև բարիք:

Ես դրամը չեմ տալիս անգործության մատնելու համար: Ես տալիս եմ նրանց, ովքեր կարողանում են այն ուրիշների՛ն փոխանցել:

Ոչինչ մի՛ պահիր քեզ համար:

Ոչինչ մի՛ դիզիր:

ՈՒնեցիր պետք եղածին չափ միայն, որքան որ անհրաժեշտ է` գործածության համար: Այս է` Ինձ աշակերտողների համար սահմանված օրենքը:

Leave a Comment