Իսպանիայի Պրիմերայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, ընդունեց «Բետիսին»։ Հանդիպումն ավարտվեց «արքայական ակումբի» խոշոր հաղթանակով՝ 5:1։
Խաղի հերոս դարձավ Գոնսալո Գարսիան, ով ձևակերպեց հեթ-տրիկ։ Մադրիդցիների կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաուլ Ասենսիոն և Ֆրանսիսկո Գարսիան։ Հյուրերի կազմում հեղինակության գնդակը խփեց Կուչո Էռնանդեսը։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 45 միավորով (19 խաղ) ամրապնդվել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ շարունակելով հետապնդել առաջատար «Բարսելոնային» (49 միավոր): «Բետիսը» 28 միավորով 6-րդ տեղում է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին