Մարզպետի փոխարեն, աթոռին մի տուփ կոնֆետ դրված լիներ, երևի վիճակն ավելի բարվոք կլիներ․ Դերենիկ Մալխասյան

Դերենիկ Մալասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով Շիրակի մարզում ճանապարհների ձյունն ու սառույցը մաքրելու աշխատանքներին․

«Շիրակում այս տարի ճանապարհներ մաքրելու, աղով ու ավազով մշակելու բոյկոտ է հայտարարված։ Եթե Շիրակի մարզպետի փոխարեն, աթոռին մի տուփ կոնֆետ դրած լիներ, երևի վիճակը ավելի բարվոք լիներ։

Ընդհանրապես յուրաքանչյուր, անգամ փոքր, ճգնաժամային իրավիճակ ցույց է տալիս, թե որքան ապաշնորհ ու անկարող են նիկոլական պաշտոնյանները։

Տեսանյութում Գյումրի-Արմավիր ճանապարհն է»։

Leave a Comment