Դանիայում անհանգստացած են Գրենլանդիայի մասին ամերիկացի պաշտոնյայի կնոջ գրառման պատճառով

Բաժանորդագրվել

Կոպենհագենն ակնկալում է լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը՝ Քեթի Միլլերը, ԱՄՆ-ի դրոշի գույներով և «Շուտով» գրությամբ Գրենլանդիայի քարտեզ է հրապարակել:

Քեթի Միլլերի գրառումը X-ում լրջորեն անհանգստացրել է դանիացիներին:

«Մենք ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ»,- սոցցանցերում գրել է դանիացի դիվանագետ Յեսպեր Մելլեր Սերենսենը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու Դանիան դաշնակիցներ են, իսկ Գրենլանդիան մտնում է ՆԱՏՕ-ի կազմի մեջ:

Մինչդեռ բրիտանական Guardian թերթը գրել է, որ Վենեսուելայից հետո Վաշինգտոնի հաջորդ թիրախները կարող են դառնալ Իրանն ու Դանիան:

Leave a Comment