Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել․
«Հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին, այս օրերի հետ համեմատ, կբարձրանա 17-ից 20 աստճանով»,- նշել է նա։
Առաջիկա շաբաթվա ընթացքում չափազանց տաք օդային զանգվածներ կհասնեն Հյուսիսային բևեռին։
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
850 հՊա մակարդակում (մոտ 1500 մ բարձրության վրա) թվային մոդելները կանխատեսում են ջերմաստիճաններ՝ մինչև +3 °C (37 °F), ինչը բացառիկ բարձր ցուցանիշ է տվյալ տարածաշրջանի համար։
Ռեկորդային բարձր ջերմաստիճաններ արդեն իսկ դիտվում են Գրենլանդիայի ափամերձ հատվածներում, որտեղից այս տաք օդային զանգվածները կշարժվեն դեպի հյուսիս։
