https://arm.sputniknews.ru/20260104/madurvon-dektemberin-merzhel-e-trampi-verjnagiry-ev-hrazharvel-e-meknel-turqia-zlm-97461717.html
Մադուրոն դեկտեմբերին մերժել է Թրամփի վերջնագիրը և հրաժարվել է մեկնել Թուրքիա. ԶԼՄ
Մադուրոն դեկտեմբերին մերժել է Թրամփի վերջնագիրը և հրաժարվել է մեկնել Թուրքիա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Մի քանի շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները կողմնորոշվել են Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի թեկնածության հարցում՝ որպես Մադուրոյին փոխարինողի, ասվում է… 04.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-04T12:56+0400
2026-01-04T12:56+0400
2026-01-04T12:56+0400
ամն
վենեսուելա
թուրքիա
նիկոլաս մադուրո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443936_0:208:1080:816_1920x0_80_0_0_75beaa6cc146fe13ed1861a0fc529cfb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 2025 թվականի դեկտեմբերի վերջին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագիրը՝ հրաժարվելով լքել պաշտոնը և արտաքսվել Թուրքիա, հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով բանակցություններին մասնակցած ամերիկյան և վենեսուելական աղբյուրներին։Նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները կողմնորոշվել են Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի թեկնածության հարցում՝ որպես Մադուրոյին փոխարինողի, առնվազն որոշ ժամանակով:Քննարկումներին մասնակցած աղբյուրները պարբերականին հայտնել են, որ միջնորդները կարողացել են Թրամփի վարչակազմին համոզել, որ Ռոդրիգեսը կպաշտպանի և կաջակցի Վենեսուելայի էներգետիկ ոլորտում ամերիկյան ապագա ներդրումներին:Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:Մադուրոյին առևանգելու արտակարգ ռազմական գործողությունը կոչվել է «Կեսգիշերային մուրճ», այն շարքից հանել է Վենեսուելայի բոլոր ռազմական հնարավորությունները: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»: Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար:
ամն
վենեսուելա
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443936_0:171:1080:981_1920x0_80_0_0_4d20c9c6330f9d6c50281a62cf24648c.jpg.webp
ամն, վենեսուելա, թուրքիա, նիկոլաս մադուրո
ամն, վենեսուելա, թուրքիա, նիկոլաս մադուրո
Մի քանի շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները կողմնորոշվել են Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի թեկնածության հարցում՝ որպես Մադուրոյին փոխարինողի, ասվում է հրապարակման մեջ:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 2025 թվականի դեկտեմբերի վերջին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագիրը՝ հրաժարվելով լքել պաշտոնը և արտաքսվել Թուրքիա, հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով բանակցություններին մասնակցած ամերիկյան և վենեսուելական աղբյուրներին։
«Մադուրոն դեկտեմբերի վերջին մերժել է նախագահ Թրամփի վերջնագիրը, որով նրանից պահանջվում էր թողնել պաշտոնը և աքսորվել Թուրքիա», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ ամերիկացի պաշտոնյաները կողմնորոշվել են Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի թեկնածության հարցում՝ որպես Մադուրոյին փոխարինողի, առնվազն որոշ ժամանակով:
Քննարկումներին մասնակցած աղբյուրները պարբերականին հայտնել են, որ միջնորդները կարողացել են Թրամփի վարչակազմին համոզել, որ Ռոդրիգեսը կպաշտպանի և կաջակցի Վենեսուելայի էներգետիկ ոլորտում ամերիկյան ապագա ներդրումներին: