Առնվազն 40 մարդ է զոհվել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով

https://arm.sputniknews.ru/20260104/arnvazn-40-mard-e-zvohvel-venesuelaji-vra-amn-i-hardzakman-hetevanqvov-97458463.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/04/97457911_0:0:1357:1018_1920x0_80_0_0_593d2509bf352f06b36a53fe423b37b5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վենեսուելա, ամն, զոհ

վենեսուելա, ամն, զոհ

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Առնվազն 40 մարդ է զոհվել զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում երեկ վաղ առավոտյան Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով, NYT-ին հայտնել է վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյան։

Այդ երկրում ՌԴ դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը RT-ին տեղեկացրել է, որ զոհերի ու վիրավորների թվում ՌԴ քաղաքացիներ չկան։

Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, սակայն կարճ ժամանակ անց ԱՄՆ–ի «Դելտա ֆորս» հատուկ նշանակության ջոկատի ծառայողները գերեվարել են Մադուրոյին և նրա կնոջը ու դուրս տարել երկրից։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև:

Leave a Comment