Պայթյուն՝ Աբովյանի գազալցակայաններից մեկում․ կա տուժած

Աբովյանի գազալցակայաններից մեկում հրդեհ ու պայթյուն է տեղի ունեցել․ գրում է shamshyan.com

Պատահարի հետևանքով տուժել է 1 անձ․ նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը աշխատակցի վառած ծխախոտն է եղել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment