Փոխնախագահը կզբաղեցնի Մադուրոյի տեղը | Radar Armenia

Փոխնախագահը կզբաղեցնի Մադուրոյի տեղը

Վենեսուելայի նախագահի պարտականությունները պետք է կատարի Դելսի Ռոդրիգեսը, որը մինչ այժմ զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, որոշում է կայացրել երկրի Գերագույն դատարանը:

«Քաղաքացի Դելսի Ռոդրիգեսը, Հանրապետության փոխնախագահը, պարտավոր է ստանձնել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահի պարտականությունների կատարումը», – դատարանի որոշումը մեջբերել է EFE գործակալությունը։

Դատարանում պարզաբանել են, որ դա անհրաժեշտ է երկրի հետագա կառավարումն ապահովելու, ինչպես նաև նրա պաշտպանությունն ապահովելու համար:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment