
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մադուրոյի ձերբակալումը, իհարկե, ավելի վատ է, քան միջազգային ու ներպետական իրավունքի գերակայությունը։
Բայց ավելի լավ է Մադուրոյի նմանները ձերբակալվեն, քան զավթեն իշխանությունը, տանջեն սեփական ու հարևան ժողովուրդներին, բռնաբարեն միջազգային ու ներպետական իրավունքը։
Եվ այո, իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմից հետո Վենեսուելան ևս մեկ ապացույց էր, որ բռնապետական երկրների ուժեղությունը քարոզչական միֆ է։ Կայացած ու տևական ժողովրդավարությունից ավելի արդյունավետ ռեժիմ գոյություն չունի»։
Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան