Մադուրոն շաբաթ առավոտյան գերի է վերցվել «Delta Force»-ի կողմից, որն ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հատուկ նշանակության ջոկատն է, հաղորդում է CBS News-ը։
Այս ջոկատը 2019 թվականին սպանել է «Իսլամական պետության» նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին։
Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայում ԱՄՆ-ի հետագա գործողություններ չեն սպասվում, հայտարարել է սենատոր Մայք Լին:
Ռուբիոն հայտնել է, որ Մադուրոն ձերբակալվել է ԱՄՆ-ում քրեական մեղադրանքներով դատաքննության ենթարկվելու համար, ռազմական գործողությունները ձեռնարկվել են ձերբակալությունն իրականացնողներին պաշտպանելու համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ից հայտարարել են՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատարանի առաջ կկանգնի հանցագործությունների համար։
«Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, դուրս են քաշվել իրենց ննջասենյակից ԱՄՆ հատուկ ուժերի կողմից այն գործողության ժամանակ, որը հանգեցրել է նրանց ձերբակալմանը։ Զույգը ձերբակալվել է գիշերվա կեսին, երբ նրանք դեռ քնած էին»,- գրում է CNN-ը։
ԱՄՆ-ը կորոշի «Վենեսուելայի քաղաքական ապագան», – ասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։