https://arm.sputniknews.ru/20260103/vorvonq-en-hajastani-2025-tvakani-amenaaghmkaharujc-qrgvortsery-97381360.html
Որոնք են Հայաստանի 2025 թվականի ամենաաղմկահարույց քրգործերը
Որոնք են Հայաստանի 2025 թվականի ամենաաղմկահարույց քրգործերը
Sputnik Արմենիա
Անցնող տարին առատ էր աղմկահարույց քրեական հետապնդումներով, բայց այն նախևառաջ կհիշվի միանգամից մի քանի բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված աննախադեպ… 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T18:41+0400
2026-01-03T18:41+0400
2026-01-03T18:41+0400
քրեական գործ
հայաստան
սամվել կարապետյան
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
արշակ սրբազան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94172755_0:84:1600:984_1920x0_80_0_0_6d784ea092cbc153d474d57aa20f1986.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik․ Անցած տարին նշանավորվեց մի շարք աղմկահարույց քրեական գործերով։ Sputnik Արմենիան առանձնացրել է դրանցից ամենաաղմկահարույցները։Գործարար Սամվել Կարապետյան2025 թվականի քրեական գործերից առավել աղմկահարույցը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գործի հարուցումն ու կալանավորումն էր։Նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար։ Քրեական գործ հարուցեցին անմիջապես այն բանից հետո, երբ նա իշխանությունների կողմից եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին արված վիրավորական հայտարարությունների ֆոնին հրապարակավ պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցուն։ Գործարարը մեղքը չի ընդունում։Սամվել Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին երկու ամսով, որից հետո խափանման միջոցը բազմիցս երկարաձգվեց։Մեկուսարանից Կարապետյանը հայտարարեց, որ նախաձեռնում է «Մեր ձևով» քաղաքական շարժումը, որը հետագայում կուսակցություն կդառնա։ Ուժը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան2025 թվականը նշանավորվեց աննախադեպ երևույթով՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ ձերբակալվեցին իշխանությունների հետ առճակատման ֆոնին։Նրանցից առաջինը՝ «Սրբազան պայքար» շարժման և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ձերբակալվեց հունիսի վերջին։Նրա հետ մեկտեղ ձերբակալվեցին շարժման ևս 17 ներկայացուցիչներ (այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը), որոնք անցնում են «ահաբեկչական հարձակում նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի» մասին գործով։ ՀՀ Քննչական կոմիտեն պնդում է, թե իշխանության զինված զավթման փորձ է կանխվել։Հակառակ դեպքում կոչ արեց հեռացնել նրան պաշտոնից, զրկել կոչումից և քրեական պատասխանատվության ենթարկել զրպարտության և տվյալների գիտակցված խեղաթյուրման համար։Նոյեմբերի 13-ին դատարանը երեք ամսով երկարաձգեց Գալստանյանի կալանքը։Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԲագրատ սրբազանին կալանավորելուց հետո հատուկ նշանակության ուժերը ներխուժեցին Մայր աթոռ Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալելու և խուզարկություններ անելու համար։ Միքայել սրբազանին ի վերջո կալանավորվեցին իշխանությունը զավթելու, ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի և սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու գործով։Պատճառը մի քանի հին հարցազրույցներն էին, որոնցում նա մեղադրում էր գործող իշխանությանը երկրի համար կործանարար ուղի ընտրելու համար և խոսում էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։Հունիսի 28-ին սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման (դատավճիռը հրապարակվեց հոկտեմբերի 3-ին):Արշակ արքեպիսկոպոս ԽաչատրյանՄյուս արքեպիսկոպոսին` Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետին ձերբակալեցին դեկտեմբերի 4-ին։Հետաքննությունը պնդում է, թե 2018 թվականին արքեպիսկոպոսը հանձնարարել է թմրանյութ գցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներից մեկի պայուսակը՝ ցուցարարներին վարկաբեկելու համար։ Դեկտեմբերի 15-ին դատարանը Խաչատրյանին կալանավորեց երկու ամսով։Բարձրաստիճան հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գործը քննվում է 2018 թվականից, սակայն քննչական խումբը ձևավորվել է միայն 2025 թվականին Խաչատրյանին ձերբակալելուց առաջ։Մկրտիչ եպիսկոպոս ՊռոշյանՀայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվեց հոկտեմբերի 15-ին 12 հոգևորականների և երեք աշխարհիկների հետ միասին: Ձերբակալվածներից երեքի, այդ թվում՝ եպիսկոպոս Պռոշյանի դեմ քրեական հետապնդում նախաձեռնվեց ընդդիմության բողոքի ցույցերին մասնակցելու հարկադրանքի համար:Պռոշյանը և քահանա Գարեգին Արսենյանը մեղադրվում են նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ գույքի գողության և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար։Հետաքննության համար հիմք է հանդիսացել Հովհաննավանքի նախկին քահանա, կարգալույծ արված Արամ Ասատրյանի հայտարարությունը, որը սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել էր, թե իբր հոգևորականներին 2021 թվականին ստիպել են մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին։Պռոշյանը ձերբակալվեց հոկտեմբերի 16-ին երկու ամսով, իսկ դեկտեմբերի 13-ին կալանքի ժամկետը նույնքան երկարաձգվեց։Փաստաբան Ալեքսանդր ԿոչուբաևՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին ԱԱԾ աշխատակիցները բիրտ ձևով ձերբակալեցին հոկտեմբերի 16-ին։ Ձերբակալությունը տեղի ունեցավ դատարանի շենքի մոտ՝ Բագրատ սրբազանի և նրա համակիրների գործով նիստից հետո։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 490-րդ հոդվածով, որը կապված է դատական իշխանության ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հրապարակման մեղադրանքների հետ։Գործի հարուցման համար առիթ էր դարձել սոցցանցերում արված գրառումը, որում Կոչուբաևը կտրուկ քննադատել էր քննիչներին, դատախազներին և դատավորներին, որոնք որոշում են կայացրել Արագածոտնի թեմի առաջնորդի և նույն թեմի դիվանապետի կալանավորման վերաբերյալ։Հայաստանի փաստաբանների պալատը, ինչպես նաև իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը դատապարտել են հայ փաստաբանի քրեական հետապնդումը։Բլոգերներ Նարեկ Սամսոնյան և Վազգեն ՍաղաթելյանՆոյեմբերի 13-ին «Իմնեմնիմի» պոդկաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվեցին «խուլիգանության» մեղադրանքով։Գործի նախաձեռնման պաշտոնական հիմք էր հանդիսացել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները։Բլոգերները կալանավորվեցին երկու ամսով։Խուզարկություններ իրականացվեցին Սամսոնյանի հիմնադրած «Անտիֆեյք» խմբագրությունում։ Ավելի ուշ ձերբակալվեին նաև «Անտիֆեյքի» լրագրողներ Դավիթ Ֆիդանյանն ու Իշխան Խոսրովյանը, սակայն կարճ ժամանակ անց նրանց ազատ արձակեցին։Բացի այդ ուժայիններն առգրավվեցին խմբագրության ողջ տեխնիկան, որը դեռ չեն վերադարձրել։Պատգամավորներ Սեյրան Օհանյան և Արծվիկ Մինասյան«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավարի և անդամի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվեց այս ամառ։Այն կապված է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 10 526 քմ մակերեսով հողատարածքի և այդտեղ կառուցված առանձնատան հետ։ՀՀ քննչական կոմիտեն, «Հայաստան» խմբակցության պատգամավորներից և նախկին նախարարներ Սեյրան Օհանյանից և Արծվիկ Մինասյանից բացի, մեղադրանք է առաջադրել ևս 4 անձի։Ավելի ուշ գլխավոր դատախազը միջնորդել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար և ստացել ԱԺ-ի հավանությունը։Գյումրու համայնքապետ Վարդան ՂուկասյանԱյս տարվա մեկ այլ աղմկահարույց իրադարձություն էր Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։Նա ձերբակալվել է հոկտեմբերին՝ կաշառակերության մեղադրանքով։ Դեկտեմբերի 17-ին դատարանը նրա կալանքը երկարաձգել է ևս երեք ամսով։Ղուկասյանը մի քանի տարի ներգրավված է եղել այլ քրեական գործերում։Մասիսի համայնքապետ Դավիթ ՀամբարձումյանՄեկ այլ ընդդիմադիր քաղաքապետ՝ Մասիս համայնքի ղեկավարը, ձերբակալվել է հոկտեմբերի 28-ին։Դատարանը նրան դատապարտել է վեց տարի և երեք ամիս ազատազրկման՝ 2018 թվականին տեղի ունեցած դեպքով. Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ցուցարարների դեմ զենք օգտագործելու և անկարգություններ կազմակերպելու համար։Դադարեցնել Արշակ սրբազանի և մյուս եկեղեցականների հետապնդումը․ Մայր աթոռ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94172755_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f8ff2b76fb6c3c5843c7d9425f6292ed.jpg.webp
քրեական գործ, հայաստան, սամվել կարապետյան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, արշակ սրբազան, կալանք
քրեական գործ, հայաստան, սամվել կարապետյան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, արշակ սրբազան, կալանք
Անցնող տարին առատ էր աղմկահարույց քրեական հետապնդումներով, բայց այն նախևառաջ կհիշվի միանգամից մի քանի բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված աննախադեպ քրեական գործերով։
Գործարար Սամվել Կարապետյան
2025 թվականի քրեական գործերից առավել աղմկահարույցը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գործի հարուցումն ու կալանավորումն էր։
Նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար։ Քրեական գործ հարուցեցին անմիջապես այն բանից հետո, երբ նա իշխանությունների կողմից եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին արված վիրավորական հայտարարությունների ֆոնին հրապարակավ պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցուն։ Գործարարը մեղքը չի ընդունում։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
2025 թվականը նշանավորվեց աննախադեպ երևույթով՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ ձերբակալվեցին իշխանությունների հետ առճակատման ֆոնին։
Նրանցից առաջինը՝ «Սրբազան պայքար» շարժման և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ձերբակալվեց հունիսի վերջին։
Նրա հետ մեկտեղ ձերբակալվեցին շարժման ևս 17 ներկայացուցիչներ (այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը), որոնք անցնում են «ահաբեկչական հարձակում նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի» մասին գործով։ ՀՀ Քննչական կոմիտեն պնդում է, թե իշխանության զինված զավթման փորձ է կանխվել։
Հակառակ դեպքում կոչ արեց հեռացնել նրան պաշտոնից, զրկել կոչումից և քրեական պատասխանատվության ենթարկել զրպարտության և տվյալների գիտակցված խեղաթյուրման համար։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Բագրատ սրբազանին կալանավորելուց հետո հատուկ նշանակության ուժերը ներխուժեցին Մայր աթոռ Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալելու և խուզարկություններ անելու համար։ Միքայել սրբազանին ի վերջո կալանավորվեցին իշխանությունը զավթելու, ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի և սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու գործով։
Պատճառը մի քանի հին հարցազրույցներն էին, որոնցում նա մեղադրում էր գործող իշխանությանը երկրի համար կործանարար ուղի ընտրելու համար և խոսում էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Հետաքննությունը պնդում է, թե 2018 թվականին արքեպիսկոպոսը հանձնարարել է թմրանյութ գցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներից մեկի պայուսակը՝ ցուցարարներին վարկաբեկելու համար։ Դեկտեմբերի 15-ին դատարանը Խաչատրյանին կալանավորեց երկու ամսով։
Բարձրաստիճան հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գործը քննվում է 2018 թվականից, սակայն քննչական խումբը ձևավորվել է միայն 2025 թվականին Խաչատրյանին ձերբակալելուց առաջ։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
Պռոշյանը և քահանա Գարեգին Արսենյանը մեղադրվում են նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ գույքի գողության և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար։
Հետաքննության համար հիմք է հանդիսացել Հովհաննավանքի նախկին քահանա, կարգալույծ արված Արամ Ասատրյանի հայտարարությունը, որը սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել էր, թե իբր հոգևորականներին 2021 թվականին ստիպել են մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին։
Պռոշյանը ձերբակալվեց հոկտեմբերի 16-ին երկու ամսով, իսկ դեկտեմբերի 13-ին կալանքի ժամկետը նույնքան երկարաձգվեց։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին ԱԱԾ աշխատակիցները բիրտ ձևով ձերբակալեցին հոկտեմբերի 16-ին։ Ձերբակալությունը տեղի ունեցավ դատարանի շենքի մոտ՝ Բագրատ սրբազանի և նրա համակիրների գործով նիստից հետո։
Գործի հարուցման համար առիթ էր դարձել սոցցանցերում արված գրառումը, որում Կոչուբաևը կտրուկ քննադատել էր քննիչներին, դատախազներին և դատավորներին, որոնք որոշում են կայացրել Արագածոտնի թեմի առաջնորդի և նույն թեմի դիվանապետի կալանավորման վերաբերյալ։
Բլոգերներ Նարեկ Սամսոնյան և Վազգեն Սաղաթելյան
Նոյեմբերի 13-ին «Իմնեմնիմի» պոդկաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվեցին «խուլիգանության» մեղադրանքով։
Գործի նախաձեռնման պաշտոնական հիմք էր հանդիսացել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները։
Բլոգերները կալանավորվեցին երկու ամսով։
Խուզարկություններ իրականացվեցին Սամսոնյանի հիմնադրած «Անտիֆեյք» խմբագրությունում։ Ավելի ուշ ձերբակալվեին նաև «Անտիֆեյքի» լրագրողներ Դավիթ Ֆիդանյանն ու Իշխան Խոսրովյանը, սակայն կարճ ժամանակ անց նրանց ազատ արձակեցին։
Բացի այդ ուժայիններն առգրավվեցին խմբագրության ողջ տեխնիկան, որը դեռ չեն վերադարձրել։
Պատգամավորներ Սեյրան Օհանյան և Արծվիկ Մինասյան
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավարի և անդամի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվեց այս ամառ։
Այն կապված է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 10 526 քմ մակերեսով հողատարածքի և այդտեղ կառուցված առանձնատան հետ։
Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառք ստանալու, փողերի լվացման և հանցագործությունը կոծկելու համար։ Քննության վարկածով՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին՝ 2010–2015 թվականներին, նա Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում յուրացրել է 10,5 հազար քմ հողատարածք։ Արծվիկ Մինասյանին էլ մեղադրում են նրանում, որ նա լինելով բնապահպանության նախարար, չի տեղեկացրել անօրինական շինարարության մասին։ Արդյունքում այդ շինությունն օրինականացվել է և ներառվել ներդրումային ծրագրում, որը նախատեսում էր դրա՝ հանրային օգտագործմանը հետագա փոխանցումը։
ՀՀ քննչական կոմիտեն, «Հայաստան» խմբակցության պատգամավորներից և նախկին նախարարներ Սեյրան Օհանյանից և Արծվիկ Մինասյանից բացի, մեղադրանք է առաջադրել ևս 4 անձի։
Ավելի ուշ գլխավոր դատախազը միջնորդել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար և ստացել ԱԺ-ի հավանությունը։
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյան
Այս տարվա մեկ այլ աղմկահարույց իրադարձություն էր Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։
Նա ձերբակալվել է հոկտեմբերին՝ կաշառակերության մեղադրանքով։ Դեկտեմբերի 17-ին դատարանը նրա կալանքը երկարաձգել է ևս երեք ամսով։
Ղուկասյանը մի քանի տարի ներգրավված է եղել այլ քրեական գործերում։
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյան
Մեկ այլ ընդդիմադիր քաղաքապետ՝ Մասիս համայնքի ղեկավարը, ձերբակալվել է հոկտեմբերի 28-ին։
Դատարանը նրան դատապարտել է վեց տարի և երեք ամիս ազատազրկման՝ 2018 թվականին տեղի ունեցած դեպքով. Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ցուցարարների դեմ զենք օգտագործելու և անկարգություններ կազմակերպելու համար։