«Էսպանյոլի» ակտիվ երկրպագուները (ուլտրասները) բողոքի ակցիա են ծրագրում «Բարսելոնայի» դեմ այսօր՝ հունվարի 3-ին կայանալիք հանդիպման ժամանակ։
Երկրպագուները մտադիր են իրենց դժգոհությունն արտահայտել թիմի նախկին դարպասապահ Ժոան Գարսիայի՝ սկզբունքային մրցակցի ճամբար տեղափոխվելու կապակցությամբ։ Նախատեսվում է խաղադաշտ նետել առնետների խրտվիլակներ, ինչը, ըստ ֆանատների, խորհրդանշում է ֆուտբոլիստի դավաճանությունը։ The Athletic-ի փոխանցմամբ՝ երկրպագուներն արդեն մոտ մեկ ամիս է՝ զբաղված են ակցիայի համար անհրաժեշտ պարագաների հայթայթմամբ։
Նշվում է, որ մարզադաշտի ղեկավարությունն ու անվտանգության ծառայությունները տեղյակ են սպասվող սադրանքից և պատրաստվում են կանխել հնարավոր միջադեպերը։ «Էսպանյոլի» երկրպագուները չեն կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ իրենց նախկին դարպասապահն այժմ հանդես է գալիս «Բարսելոնայում»։
Հիշեցնենք, որ Ժոան Գարսիան «Էսպանյոլից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2025 թվականի հունիսին՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2031 թվականը։