Երևանում այսօր ձյան ծածկի բարձրությունը 16–24սմ է, Սեմյոնովկայում՝ 62սմ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է բոլոր մարզերում, այդ թվում՝ Երևանում ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ

Երևանում այսօր ձյան ծածկի բարձրությունը 16–24սմ է, Սեմյոնովկայում՝ 62սմ


ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է բոլոր մարզերում, այդ թվում՝ Երևանում ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ։ 

  • Շիրակում`20-50սմ

  • Գեղարքունիքում` 6-17սմ ( Սեմյոնովկա՝ 62 սմ)

  • Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` 153սմ

  • Արագածոտնի լեռնային շրջաններում` 40-70սմ

  • Կոտայքի լեռնային շրջաններում` 52-78սմ

  • Կոտայքի նախալեռներում` 30սմ

  • Տավուշում` 9սմ

  • Վայոց Ձորի լեռնային շրջաններում` 78սմ

  • Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում` 14սմ

  • Սյունիքի հովտային շրջաններում` 0.3-4սմ

  • Սյունիքի նախալեռնային շրջաններում` 10-18սմ

  • Արմավիրում` 4սմ

  • Արարատում` 1-6 սմ

  • Երևանում` 16-24 սմ:


Կենտրոնը նաև հայտնել է, որ հունվարի 3–ի գիշերը հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն։ Երևանում գրանցվել է -13…-18 °C, իսկ Աշոցքում՝ -37 °C։


Leave a Comment