https://arm.sputniknews.ru/20260103/amni-harvatsneri-hetevanqvov-zvohvel-e-venesuelaji-pashtpanutjan-nakharary-zlm-97440596.html
ԱՄՆ–ի հարվածների հետևանքով զոհվել է Վենեսուելայի պաշտպանության նախարարը. ԶԼՄ
ԱՄՆ–ի հարվածների հետևանքով զոհվել է Վենեսուելայի պաշտպանության նախարարը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին այն մասին, որ նախարարի նստավայրը հարձակման է ենթարկվել ամերիկյան բանակի կողմից: 03.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-03T13:10+0400
2026-01-03T13:10+0400
2026-01-03T13:10+0400
վենեսուելա
ամն
ռմբակոծություն
նախարար
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97439887_0:0:551:310_1920x0_80_0_0_aa089cafe6bc5163451e6c18c7e3a939.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վենեսուելային հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Կարակասում գտնվող նրա նստավայրին, սակայն տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա: Հաղորդվում է նաև Կուարտել դե լա Մոնտանյայում Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի դամբարանին հասցված հարվածի մասին:Տեղի բնակիչները զանգվածաբար փորձում են լքել մայրաքաղաքը, որից դուրս գալու ճանապարհներին կիլոմետրանոց խցանումներ են առաջացել։Ինչպես հաղորդում է CBS News-ը, Թրամփը դեռ մի քանի օր առաջ է հավանություն տվել Վենեսուելայի վրա հարձակմանը: Նա հրաման է տվել հարվածներ հասցնել թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին։ RT-ի տվյալներով՝ Վենեսուելայի վրա ամերիկյան հարձակումը պլանավորվել էր դեռևս դեկտեմբերի 25-ին, սակայն հետաձգվել էր Նիգերիայում ահաբեկիչներին ԱՄՆ ԶՈւ–ի հարվածի պատճառով:Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և Լա Գուայրա նավահանգստում: Վենեսուելայի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։
վենեսուելա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97439887_13:0:533:390_1920x0_80_0_0_a54c67cba4d554fd1e0d0ae1fbc21979.jpg.webp
վենեսուելա, ամն, ռմբակոծություն, նախարար, մահ
վենեսուելա, ամն, ռմբակոծություն, նախարար, մահ
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին այն մասին, որ նախարարի նստավայրը հարձակման է ենթարկվել ամերիկյան բանակի կողմից:
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վենեսուելային հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Կարակասում գտնվող նրա նստավայրին, սակայն տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա: Հաղորդվում է նաև Կուարտել դե լա Մոնտանյայում Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի դամբարանին հասցված հարվածի մասին:
Տեղի բնակիչները զանգվածաբար փորձում են լքել մայրաքաղաքը, որից դուրս գալու ճանապարհներին կիլոմետրանոց խցանումներ են առաջացել։
Ինչպես հաղորդում է CBS News-ը, Թրամփը դեռ մի քանի օր առաջ է հավանություն տվել Վենեսուելայի վրա հարձակմանը: Նա հրաման է տվել հարվածներ հասցնել թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին։ RT-ի տվյալներով՝ Վենեսուելայի վրա ամերիկյան հարձակումը պլանավորվել էր դեռևս դեկտեմբերի 25-ին, սակայն հետաձգվել էր Նիգերիայում ահաբեկիչներին ԱՄՆ ԶՈւ–ի հարվածի պատճառով:
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և Լա Գուայրա նավահանգստում: Վենեսուելայի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։