
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հունվարի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատրաստվում է քննարկել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
«Ես շարունակում եմ կապեր պահպանել և՛ Պուտինի, և՛ Թրամփի հետ։ «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը տեղի կունենա երկուշաբթի օրը Փարիզում, և իմ անունից կմասնակցի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ես կրկին կխոսեմ Թրամփի հետ երկուշաբթի երեկոյան, և մենք կքննարկենք Ուկրաինայում խաղաղության գործընթացը և պաղեստինյան հարցը», – լրագրողներին ասել է Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո