2025-ին աշխարհում 128 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից է զոհվել

Քաղաքականություն

02.01.2026 | 17:37

2025 թվականին զոհվել է 128 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից, որից տասը կին է եղել։ Ցանկում ներառված է դժբախտ պատահարներից մահացած ինը դեպք։ Այս մասին հայտնել է Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ)։

«IFJ-ը դատապարտում է լրագրողների համար ևս մեկ մահացու տարի՝ ընդգծելով իշխանությունների շարունակական ձախողումը լրատվամիջոցների աշխատողներին պաշտպանելու հարցում և կոչ անելով անհապաղ ու վճռական քայլեր ձեռնարկել՝ 2026 թվականին դադարեցնելու բռնության և անպատժելիության արատավոր շրջանը»,- ասված է զեկույցում։

74 լրագրողի սպանությամբ, այդ թվում՝ 56-ը Պաղեստինում, Մերձավոր Արևելքի և Արաբական աշխարհի տարածաշրջանը կազմել է ամբողջ աշխարհում սպանված լրագրողների 58%-ը։ Եմենը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 13 մահվան դեպքով, ապա Ուկրաինան՝ ութով։

Նշվում է, որ Սուդանը հայտնել է վեց մահվան մասին, Հնդկաստանը և Պերուն՝ չորսական, իսկ մի քանի այլ երկրներ, այդ թվում՝ Ֆիլիպինները, Մեքսիկան, Պերուն և Պակիստանը, կորցրել են երեքական լրագրող։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպանվել է տասնհինգ լրագրող, Եվրոպայում՝ 10, Աֆրիկայում՝ 9 և Ամերիկայում՝ 11:

Leave a Comment