Ռումինիան ուրբաթ օրը երկու F-16 կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի սահմանի մոտ՝ օդային հարձակման մասին տագնապի պատճառով, հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Ուրբաթ՝ հունվարի 2-ին, Ազգային պաշտպանության նախարարության հսկողության համակարգը գրանցել է Ռուսաստանի Դաշնության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքը Դանուբի վրա՝ Ռումինիայի հետ սահմանի մոտ գտնվող ուկրաինական նավահանգիստների ուղղությամբ։
«Մոտավորապես ժամը 11:50-ին (Մոսկվայի ժամանակով 12:50) Ֆետեշտիի 86-րդ ավիաբազայից երկու F-16 կործանիչներ թռիչք կատարեցին՝ Տուլչեայի շրջանի հյուսիսային մասում գտնվող Ուկրաինայի հետ սահմանային գոտու մոնիթորինգ իրականացնելու համար», – հաղորդվում է նախարարության կայքում։
Տուլչեա սահմանային շրջանի բնակիչները ստացել են օդային հարձակման մասին նախազգուշացում։