
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը «սպանի խաղաղ ցուցարարներին», ապա Միացյալ Նահանգներն օգնության կհասնի այդ մարդկանց։
«Եթե Իրանը կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչն այդ երկրի համար սովորական երևույթ է, ապա Միացյալ Նահանգները նրանց օգնության կգա։ Մենք պատրաստ ենք գործողությունների»,- գրել է Թրամփը՝ Truth Social-ի իր էջում։