Շվեյցարիայում շարունակվում է մահաբեր հրդեհի հետաքննությունը. զոհերի հարազատները սպասում են նույնականացմանը

Շվեյցարիայի Կրան-Մոնտանա քաղաքում գտնվող Le Constellation բարում բռնկված խոշոր հրդեհից գրեթե 24 ժամ անց զոհերի որոնումները շարունակվում են, հարազատները սպասում են նույնականացման գործընթացի ավարտին, գրում է BBC-ին։

Իշխանությունների տվյալներով՝ Նոր տարվա նախօրեին ակումբը լեփ-լեցուն է եղել երիտասարդներով։ Հրդեհի հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, ևս 115-ը վիրավորվել են, որոնցից շատերի վիճակը գնահատվում է ծանր։ Վիրավորները բուժվում են Շվեյցարիայի և արտերկրի հիվանդանոցներում։

Հրդեհի ուժգնության հետևանքով բազմաթիվ զոհերի ինքնությունը դեռ չի պարզվել։ Անհետ կորածների թվում կան Ֆրանսիայի և Իտալիայի քաղաքացիներ, այդ թվում՝ դեռահասներ։

Դեպքի վայրում շարունակվում է հետաքննությունը, բարի մոտ ձևավորվել է հիշատակի անկյուն՝ ծաղիկներով, մոմերով և աջակցության ուղերձներով։
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը հայտնել է, որ զոհերի նույնականացումը «ժամանակ կպահանջի»։

Leave a Comment